Ռուսաստանը բաց է ՆԱՏՕ-ի հետ շփումների համար. Գավրիլով
Ռուսաստանը բաց է ՆԱՏՕ–ի հետ ցանկացած շփումների համար, եթե դրանք հիմնված են իրավահավասարության վրա և ենթադրում են հաշվի առնել նրա շահերը. РИА Новости –ին ասել է Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը։
«Ռուսական կողմը բաց է ցանկացած շփումների համար, եթե դրանք կառուցվեն իրավահավասարության հիման վրա և որոնք հաշվի կառնեն Ռուսաստանի Դաշնության շահերը: Այս հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ», – ասել է Գավրիլովը։
Բացի այդ, նրա խոսքով` Մոսկվան անշեղորեն կշարունակի իրականացնել հատուկ ռազմական գործողության նպատակներն ու խնդիրները։