22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսը չի ցանկանում կռվել, բայց պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո

Բելառուսը չի ցանկանում կռվել, բայց պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն Մինսկը չի ցանկանում կռվել։

«Մի հավատացեք, թե մենք ուզում ենք կռվել, մենք պատրաստվում ենք պատերազմի, ես անկեղծորեն ասում եմ այդ մասին: Ասում են՝ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Ես չեմ դա հորինել»,- Ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զենքեր ու տեխնիկա։
«Եթե այնտեղից ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը ոչ մեկին չի սպառնում։ «Մենք որևէ մեկին սպառնալու կարիք չունենք, մենք ուրիշի հողը չենք ուզում, Աստված տա, որ մերը մշակենք»,- եզրափակել է նա։