22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհ ֆերմերները դարձյալ փակել են Ուկրաինայի հետ սահմանը բեռնատարների համար

Լեհ ֆերմերները դարձյալ փակել են Ուկրաինայի հետ սահմանը բեռնատարների համար

Լեհ ֆերմերները վերսկսել են արգելափակել բեռնատարների տեղաշարժը ուկրաինա-լեհական սահմանի Ուգրինով-Դոլգոբիչև անցակետով, հայտնում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը։

Նախօրեին Ուկրաինայի սահմանային ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն զգուշացրել էր, որ լեհ ֆերմերները կարող են երեքշաբթի վերսկսել Ուգրինով-Դոլգոբիչև անցակետի տրանսպորտային շրջափակումը։

Ֆերմերների համազգային բողոքի ակցիան սկսվել է փետրվարի 9-ին։ Լեհաստանի ֆերմերները բողոքի ցույցեր են անցկացնում ամբողջ երկրում՝ փակելով ճանապարհներն ու Ուկրաինայի հետ սահմանի անցակետերի մուտքերը։ Սահմանային անցակետերում անհայտ անձինք արդեն մի քանի անգամ հացահատիկ են թափել ուկրաինական բեռնատարներից և երկաթուղային վագոններից։ Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ դադարեցնել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը Լեհաստան և հրաժարվել Եվրամիության բնապահպանական ծրագրերից (այսպես կոչված՝ Կանաչ գործարքը), որը նախատեսում է մինչև 2050 թվականը զրոյականացնել արտանետումները մթնոլորտ։