23 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ է արել դադարեցնել օգնությունն Ուկրաինային

Ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ է արել դադարեցնել օգնությունն Ուկրաինային

Եվրամիությունից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը կործանում է Ֆրանսիան, այն պետք է դադարեցվի, X սոցիալական ցանցում գրել է ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը 2024 թվականին Ուկրաինային փոխանցել է մակրոֆինանսական օգնության առաջին մասնաբաժինը 4,5 միլիարդ եվրոյի չափով՝ 1,5-ական միլիարդ 2024 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին։

«ԵՄ-ն ամսական նոր տրանշ է փոխանցել Ուկրաինային՝ 1,5 միլիարդ։ Մեր պարտքն է Մակրոնին պաշտոնից հեռացնելը, ԵՄ-ից դուրս գալը, դադարեցնելն Ուկրաինային օգնության տրամադրումը, ինչը թեժացնում է պատերազմը և կործանում մեզ»,- գրել է Ֆիլիպոն սոցցանցի իր էջում։