19 Նոյ
2024
4° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարող ենք ափսոսանք հայտնել․ Կրեմլի արձագանքը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու  Փաշինյանի որոշմանը

Կարող ենք ափսոսանք հայտնել․ Կրեմլի արձագանքը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու Փաշինյանի որոշմանը

Կրեմլից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու
որոշմանը։

«Եթե այդպես է, ապա կարող ենք միայն ափսոսանք հայտնել։ Մենք հասկանում
ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ
իր իրադարձություններն իր աշխատանքային գրաֆիկում։ Բայց կարելի է միայն ափսոսանք հայտնել,
քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքներ փոխանակելու համար»,- ասել է
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի
հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցելու ՀԱՊԿ նիստին
և հույս էր հայտնել, որ այդ որոշմանն ըմբռնումով կվերաբերվեն։