22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումից հետո Իսրայելի դեսպանատներն ամբողջ աշխարհում կբարձրացնեն զգոնության աստիճանը

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումից հետո Իսրայելի դեսպանատներն ամբողջ աշխարհում կբարձրացնեն զգոնության աստիճանը

Իսրայելի դեսպանատներն ամբողջ աշխարհում կանցնեն բարձր զգոնության ռեժիմի՝ երկուշաբթի Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով յոթ իրանցի ռազմական խորհրդականների սպանությունից հետո:

Հիշեցնենք, որ Իրանը մեղադրել է Իսրայելին՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան հարևանությամբ  գտնվող հյուպատոսության շենքի վրա ավիահարվածի համար, որի հետևանքով սպանվել են Իրանի երկու գեներալներ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ սպա, այդ թվում՝ Սիրիայում և Լիբանանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի ավագ հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին:

Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին ասել է, որ շենքը հարձակման է ենթարկվել F-35 կործանիչների կողմից, որոնք արձակել են 6 հրթիռ։

Աքբարին նաև շեշտել է, որ հարձակումը հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին և խոստացել է «վճռական պատասխան տալ»: