Ռուս զինվորականներն աշխատում են Ուկրաինայի զինված ուժերի հարվածների սպառնալիքի վերացման ուղղությամբ. Պեսկով
Ռուս զինվորականներն փորձում են բացառել Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի տարածքում թիրախների վրա հարձակումների հնարավորությունը․ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը, հայտնում է ТАСС-ը։
«Կիևը շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը: Մենք և մեր զինվորականները, առաջին հերթին, աշխատում ենք այդ սպառնալիքը նվազագույնի հասցնելու և այնուհետև ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովն այս թեմայով մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ դա ավելի շատ պաշտպանության նախարարության իրավասության հարց է։