Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը
Լյուքս դասի ապրանքներ արտադրող ֆրանսիական Moet Hennessy – Louis Vuitton սեփականատեր Բեռնար Առնոն հերթական անգամ գլխավորել է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշը:
Առնոյի կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար․ մեկ տարում նրա կարողությունն աճել է 22 մլրդ դոլարով։Երկրորդ տեղում է ձեռներեց Իլոն Մասկը, որի կարողությունն աճել է 15 մլրդ դոլարով՝ հասնելով 195 մլրդ-ի։
Ցուցակի երրորդ տեղը կրկին զբաղեցնում է Ջեֆ Բեզոսը։ Amazon առցանց մանրածախ առևտրի հիմնադիրի կարողությունը 194 միլիարդ դոլար է՝ մեկ տարի առաջվա 114 մլրդ դոլարի փոխարեն։
Մարկ Ցուկերբերգը, ում կարողությունը մեկ տարի առաջ 64,4 մլրդ դոլարից անմիջապես հասել է 177 միլիարդ դոլարի, 16-րդ տեղից բարձրացել է՝ հասնելով չորրորդ տեղ: Հինգերորդ տեղում Oracle-ի գործադիր տնօրեն Լարի Էլիսոնն է, ում կարողությունը 107 դոլարից հասել է 141 միլիարդ դոլարի:
Մոլորակի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը, ըստ Forbes-ի հաշվարկների, կազմում է առավելագույնը 14,2 տրիլիոն դոլար, ինչը 2 միլիարդով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից և 1,1 տրիլիոնով ավելի, քան 2021 թվականին գրանցված նախորդ ռեկորդը։ Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է նոր ռեկորդի՝ 2781-ի՝ մեկ տարի առաջվա 2640-ի դիմաց, ինչը նույնպես 26-ով ավելի է 2021 թվականին գրանցված նախորդ ռեկորդից։
Միլիարդատերերի թվով առաջատարը ԱՄՆ–ն է, նրանցից 813-ը՝ 5,7 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ, հաջորդում է Չինաստանը՝ 473 միլիարդատեր՝ 1,7 տրիլիոն դոլարով, երրորդը՝ Հնդկաստանը՝ 200 միլիարդատեր։