
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի հյուպատոսության վրա հարձակումը
ՀՀ ԱԳ նախարարությունը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմանն ու դատապարտել է այն։
«Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի կապակցությամբ և ապաքինում մաղթում վիրավորներին», – ասված է գրառման մեջ։