19 Ապր
2025
6.3° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեղումներ չեն լինի․  եղանակը՝ առաջիկա օրերին

Տեղումներ չեն լինի․ եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև․ այս մասին  հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ, 5-ին` 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 6-7-ին կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 3-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին և 6-ին գիշերը և երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում ապրիլի 3–ի ցերեկը կլինի 22-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11….+13 աստիճան։

Ռազմագերիներ