
Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով ԵՄ դիտորդները հետևել են գյուղաշխատանքներին
Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության անդամները հետևել են իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին բնակիչների անվտանգության զգացումը բարձրացնելու համար. այս մասին նշված է առաքելության X-ի պաշտոնական էջում։ Նշվում է, որ ԵՄ դիտորդները Խաչիկ են գնացել և ներկա եղել ընթացքին գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով։
«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկությունն Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում»,- նշում են դիտորդները։
Նրանց հավաստմամբ՝ երկրում իրավիճակը հանգիստ է: