27 Դեկ
2024
0° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ քաղաքացիների 75%-ը բացասական է գնահատում Փաշինյանի աշխատանքը. սոցհարցում

ՀՀ քաղաքացիների 75%-ը բացասական է գնահատում Փաշինյանի աշխատանքը. սոցհարցում

Քաղաքացիների 75%-ը բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, միայն 8%-ն է դրական գնահատական տվել․ հարցման արդյունքները հրապարակել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

«Եթե 2023 թվականի հունվարին քաղաքացիների 13,8 տոկոսը և մարտին 16,2 տոկոսը նշել են, որ լիովին դրական են գնահատում, ապա անգամ այդ ցածր ցուցանիշը հիմա կիսվել է, և միայն 8 տոկոսն է լիովին դրական վերաբերվում Փաշինյանի աշխատանքին։
Քաղաքացիների գրեթե 20 տոկոսը նշել են, որ ավելի շուտ բացասական են գնահատում, իսկ 47,1 տոկոսն ընդհանրապես բացասական են գնահատում նրա աշխատանքը»,-ասել է նա՝ նշելով, որ այս ցուցանիշները շատ խոսուն ու աննախադեպ են։

Հարցումն անցկացվել է մարտի 27-29-ը, դրանց մասնակցել է 1101 մարդ։