Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության հետքերը անում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ. Պատրուշև
Մերձմոսկովյան Crocus city hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ, սակայն հայտնի է, որ Կիևի ռեժիմն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից, ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն. այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Նրանք փորձում են մեզ ցույց տալ, թե ահաբեկչությունն իրականացրել է ոչ թե Կիևի ռեժիմը, այլ արմատական իսլամական գաղափարախոսության կողմնակիցները, հավանաբար՝ «Իսլամական պետություն» խմբավորման աֆղանական ճյուղի անդամները։ Սակայն շատ ավելի կարևոր է արագ պարզել, թե ով է այս հրեշավոր հանցագործության պատվիրատուն և հովանավորը։ Դրա հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ։ Բայց բոլորը լավ գիտեն, որ Կիևի ռեժիմը անկախ չէ և ամբողջությամբ վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից։ Պետք է նաև հաշվի առնել, որ ԻՊ-ը, Ալ-Քաիդան և այլ ահաբեկչական կազմակերպություններ ստեղծվել են Վաշինգտոնի կողմից», – ասել է Պատրուշևը։