Արցախի էջը փակված չէ. Լևոն Քոչարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի խոսքով՝ Արցախի էջը փակված չէ։
«Ես հասկանում եմ, որ, միգուցե, շատերի համար դժվար է կամ իրատեսական չէ, բայց պետք է այդպես չմտածենք, պետք է էջը փակված չհամարենք: Պետք է վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք, որի համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի որդին:
Խոսելով Արցախի կորստի մեղավորների մասին՝ նա նշել է, որ առաջին նու հիմնական պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է: