31 Դեկ
2024
-2.7° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելգիայի դաշնակցականները հրաժարվել են մասնակցել Զարեհ Սինանյանի հետ հանդիպմանը

Բելգիայի դաշնակցականները հրաժարվել են մասնակցել Զարեհ Սինանյանի հետ հանդիպմանը

«Բելգիայի հայերի կոմիտեն» նոյեմբերի 11-ին նախաձեռնել էր հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով հատուկ հանձնակատար՝ Զարեհ Սինանյանի հետ։

ՀՅԴ Բելգիայի կիմիտեն իր բոլոր ուղեկից միություններով մերժել է մասնակցել այդ հանդիպմանը՝ նկատի ունենալով մինչ օրս Սինանյանի դրսևորած ապազգային և պառակտիչ գործնեությունը։

«Հայաստանի կառավարության սույն ներկայացուցիչն իր նշանակման օրից ի վեր հանդես է եկել ապազգային խիստ արտահայտված վարքագծով, մեծ ջանքեր է ներդրել ավանդական ազգային կազմակերպությունների դերը Սփյուռքում նսեմացնելու և տասնամյակներով ստեղծված հզոր կառույցների փոխարեն նորաթուխ նշանակովի անձանց, արհեստականորեն, իբրև համայնքների ներկայացուցիչներ առաջադրելով»,-տեղեկացրել է ՀՅԴ Բելգիայի կոմիտեն։