31 Դեկ
2024
-2.7° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն
է տարածել, որում դատապարտել է ադրբեջանական դատարանի կողմից Վագիֆ Խաչատրյանին 15
տարվա ազատազրկման դատապարտելը։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի
վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության ներքո գտնվող բոլոր հայերին: Պետք
է  զերծ մնալ Ադրբեջանին որևէ օգնություն ցուցաբերելուց, որը կարող է խորացնել
Արցախում ցեղասպանության զոհերի տառապանքները կամ դրդել Ադրբեջանին ագրեսիայի ցանկացած
անօրինական գործողություն իրականացնել»,֊ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից առևանգվել էր
Հակարիի կամուրջի մոտ տեղադրված անցակետից, երբ նա բուժման նպատակով տեղափոխվում էր
Երևան:  Ադրբեջանցիները նրան տարել էին շտապօգնության մեքենայից:

Ավելի ուշ արցախցի Խաչատրյանին  ծանր մեղադրանքներ էին առաջադրել,
և, չնայած Խաչատրյանը չէր ընդունել դրանք, դատապարտել էին «ցեղասպանություն իրականացնելու»
և «զինված խմբավորումներ» ստեղծելու շինծու մեղադրանքով: