Իսրայելի ոստիկանությունն առանց թույլտվության և դատարանի որոշման ներխուժել է Կովերի պարտեզ. տեսանյութ
Իսրայելի ոստիկանությունն առանց թույլտվության և առանց դատարանի որոշման ներխուժել է Կովերի պարտեզ ու հեռացրել ավելի քան 2 ամիս առաջ օրինական կերպով տեղադրված պահակակետերը։ Այս մասին դեպքի վայրից տեսաուղերձով հայտարարել է թաղամասը փրկելու շարժման համահիմնադիր Սեդրագ Բալյանը։
Բալյանի խոսքով՝ անգամ ոստիկանապետն է խոստովանել, որ իրենք իրավունք չունեն որևէ փոփոխություն կատարել տարածքում, ավտոկայանատեղիում, քանի որ այս պահին երկու դատական գործ է քննվում։
«Անվտանգության աշխատակիցները, որոնք ապամոնտաժում են տարածքը, ոչ մի թույլտվություն չունեն և այստեղ են եկել կողմնակալ ոստիկանների օգնությամբ, ովքեր այս խնդրի հենց սկզբից ապօրինաբար գործում են հայ համայնքի դեմ»,- ասել է Բալյանը։
🚨BREAKING: Israeli Zionist Settlers encroach on Armenian property with the support of the Israeli Police! #Save_the_ArQ pic.twitter.com/8mdL0sac80
— SaveTheArQ (@SavetheArQ) April 3, 2024