20 Սեպ
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվայում փոթորկի հետևանքով 2 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել

Մոսկվայում փոթորկի հետևանքով 2 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել

Մոսկվային պատուհասած փոթորկի  հետևանքով 2 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 15-ը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է РИА Новости-ն։

Սոբյանինի խոսքով՝ չորեքշաբթի օրը Մոսկվայում եղանակը կտրուկ փոխվել է, փոթորիկ է սկսվել՝ ժամանակ առ ժամանակ հասնելով վայրկյանում 21 մետր արագության։

«Քամու պոռթկումները հասել են ավելի քան 21 մ/վրկ: Մենք ժամանակին ձեռնարկել ենք բոլոր նախազգուշական միջոցները: Քաղաքային խոշոր այգիները և այլ բաց հասարակական վայրերը օպերատիվ կերպով փակվել են: Քաղաքի էկրաններին, տրանսպորտային տեղեկատվական տախտակներին վտանգի մասին հաղորդագրություններ են եղել: Բայց, ցավոք, չի ստացվել խուսափել զոհերից․ 17 տուժածներից երկուսը մահացել են»,- գրել է Սոբյանինը իր տելեգրամյան ալիքում։