Երևանը շարունակում է ՀԱՊԿ-ից հայտարարություն ակնկալել հայկական տարածքների օկուպացիայի վերաբերյալ․ փոխարտգործնախարար
Երևանը շարունակում է ակնկալել ՀԱՊԿ-ից քաղաքական հայտարարություն այն մասին, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Հայաստանի Հանրապետության սահմանները շատ պարզ են, հստակ է, թե որն է Հայաստանի սուվերեն սահմանները։ Վիճելի է, թե արդյո՞ք ՀԱՊԿ քարտուղարությունն իրավասու է նման հայտարարություն անել երկրների անունից։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի սուվերեն տարածքները օկուպացված են, մասնավորապես 2022 թ-ի սեպտեմբերից»,- ասել է Կոստանյանը։