18 Նոյ
2024
10.4° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Crocus City Hall-ի ահաբեկչի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ

Crocus City Hall-ի ահաբեկչի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ

Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն իր տելեգրամյան ալիքում, գրում է РИА Новости-ն։

«Ահաբեկչի հեռախոսում հայտնաբերվել են ավերված տների մոտ Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ և անպարկեշտ ժեստով ուկրաինական փոստային նամականիշ։ Այս տվյալները կարող են վկայել կատարված ահաբեկչության և հատուկ ռազմական գործողության անցկացման միջև կապի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննությունը պարզել է, որ հարձակվողներն ահաբեկչության համար ընտրել են Crocus համերգասրահը՝ իրենց գործողությունները ղեկավարած կուրատորի հանձնարարությամբ։

«2024 թվականի փետրվարի 24-ի առավոտյան, այսինքն՝ հատուկ ռազմական գործողության անցկացման մեկնարկի տարեդարձին, մեղսակիցներից մեկը կուրատորի ցուցումով համացանցային ռեսուրսներում գտել և նրան է ուղարկել Crocus City Hall –ի մուտքերի պատկերների սքրինշոթները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Քննիչներն ընդգծել են, որ մեղադրյալն իր ցուցմունքում հաստատել է այս ամենը։

Քննչական կոմիտեն ստուգում է ահաբեկչության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը Ուկրաինայի հատուկ ծառայությունների և իսլամիստական ​​ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը։