13 Նոյ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
-0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խնդիրը ԵՄ-ի կամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները չեն, այլ այն, որ ՀՀ-ն ներկայացնում է մի անձ, ով այն վերածել է գեոպոլիտիկ սուբյեկտների պայքարի էպիկենտրոնի․ Տիգրան Աբրահամյան

Խնդիրը ԵՄ-ի կամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները չեն, այլ այն, որ ՀՀ-ն ներկայացնում է մի անձ, ով այն վերածել է գեոպոլիտիկ սուբյեկտների պայքարի էպիկենտրոնի․ Տիգրան Աբրահամյան

Բրյուսելում նախատեսված Փաշինյանի եռակողմ հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հետ սպասելի անհանգստությունների և մտահոգությունների տեղիք է տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Խնդիրը ոչ թե ԵՄ-ի կամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն են, այլ այն, որ Հայաստանն այդ հանդիպմանը ներկայացնում է մի անձ, ով վաղուց Հայաստանը վերածել է գեոպոլիտիկ սուբյեկտների կատաղի պայքարի էպիկենտրոնի:

Հայաստանը տարբեր փուլերում բավականին ընդգրկուն համագործակցություն է ունեցել և´ ԱՄՆ-ի, և´ ԵՄ-ի և որոշակի ուղղություններով նաև ՆԱՏՕ-ի հետ, սակայն դրանք նախորդ շրջափուլերում երբեք չեն դիտարկվել որպես հակառուսական գործընթաց, առավել ևս, նոր պատերազմի առիթ, պատճառ կամ սպառնալիք չեն դարձել:

Հիմա իրականությունն այլ է. կա անձ, որն իր արկածախնդրությամբ Հայաստանն արդեն վերածել է օբյեկտի` միակողմանի ընդունելով հարվածներ, որոնք տասնամյակներով Հայաստանին հետ են շպրտել դեպի ճահիճ, հուսահատություն, անորոշություն», – գրել է Աբրահամյանը: