20 Սեպ
2024
20.1° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի

Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի։ Գիշերը 50 հետցնցում է գրանցվել, որոնք զգացվել են մայրաքաղաք Թայբեյում, տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի տվյալների համաձայն՝ վիրավորվել է 1106 բնակիչ։

Հարյուրավոր մարդիկ օգնության են սպասում դժվարամատչելի շրջաններում։ Շուրջ 400 մարդ արգելափակված է Տարոկո ազգային պարկի հյուրանոցներից մեկում, որտեղից ուղղաթիռներով դուրս են բերում վիրավորներին և սննդամթերք են հասցնում։

18 մարդ  համարվում է անհետ կորած: