18 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ

Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը մտահոգություն է հայտնել քաղաքի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։

«Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերով։ Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում Երուսաղեմի ստատուս քվոն»,- ասվում է հյուպատոսարանի X-ի գրառման մեջ։

Իսրայելի ոստիկանությունն ապրիլի 3-ին ներխուժել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կոչվող կալվածք և, առանց դատարանի որոշման ու նախազգուշացման հեռացրել տեղադրված արգելապատնեշները, ոչնչացրել  պատրիարքարանի գույքը,  հարձակվել հոգևորականների ու տեղացի հայերի վրա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ