23 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն Հայաստանին 270 մլն Եվրո դրամաշնորհներ կհատկացնի․ Ֆոն դեր Լեյեն

ԵՄ-ն Հայաստանին 270 մլն Եվրո դրամաշնորհներ կհատկացնի․ Ֆոն դեր Լեյեն

Անցյալ հոկտեմբերին խոստացել ենք ուս ուսի կանգնել Հայաստանի հետ, մեր համագործակցության համար տեսլական մշակել, այսօր մենք հենց դա ենք քննարկելու,  բրյուսելյան հանդիպումից առաջ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսում:

«Սա Հայաստան-ԵՄ զարգացման տեսլականն է՝ 270մլն եվրո դրամաշնորհների տեսքով: Մենք աջակցելու ենք, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն: Մենք աջակցելու ենք փոքր բիզնեսին, փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի նրանց օգնենք զարգանալ, մտնել նոր շուկաներ: Մենք ներդրումներ ենք կատարելու ենթակառուցվածքների նախագծերում», – ասել է Ֆոն դեր Լեյենը: