31 Դեկ
2024
1.2° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի հատվածից  տարհանումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի բոլոր քաղաքացիները դուրս չեն բերվել այնտեղից. ՌԴ ԱԳՆ

Գազայի հատվածից տարհանումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի բոլոր քաղաքացիները դուրս չեն բերվել այնտեղից. ՌԴ ԱԳՆ

Գազայի հատվածից տարհանումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ
չեն տարհանվել Ռուսաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր օգնություն են խնդրել․ ասված
է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ․ փոխանցում  է ՏԱՍՍ-ը։

«Տարհանումը կշարունակվի բոլոր ներգրավված կողմերի հետ սերտ համագործակցությամբ՝
մինչև Գազայի հատվածից մեր բոլոր հայրենակիցների դուրսբերումը»,- ասված է հաղորդագրության
մեջ։

Ռուս դիվանագետները նաև նշել են, որ Ռուսաստանը երախտապարտ է Եգիպտոսի,
Իսրայելի, Կատարի և Պաղեստինի իշխանությունների ներկայացուցիչներին՝ Գազայի հատվածից
տարհանման գործում արդյունավետ աջակցության համար։

Բացի այդ, նախարարությունը հայտնել է, որ խաղաղ բնակիչների տարհանումն այդ հատվածից իրականացվում է փուլերով՝ հաշվի առնելով Եգիպտոսի հետ սահմանին գտնվող
Ռաֆահի անցակետի սահմանափակ հզորությունը։

«Ռուսաստանի 70 հոգուց բաղկացած առաջին խումբը և նրանց ընտանիքի
անդամները, որոնք հիմնականում կանայք և երեխաներ են, հատել են Եգիպտոսի սահմանը և ցամաքային
տրանսպորտով տեղափոխվել Կահիրե։ Նրանց թռիչքը Մոսկվա ՌԴ ԱԻՆ ինքնաթիռով նախատեսված
է այսօր երեկոյան»,-հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։