20 Սեպ
2024
17.3° c ԵՐԵՎԱՆ
14.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ում գործարար Անաստասիա Թաթուլովան ներառվել է օտարերկրյա գործակալների ցուցակ

ՌԴ-ում գործարար Անաստասիա Թաթուլովան ներառվել է օտարերկրյա գործակալների ցուցակ

Հայամետ Անաստասիա Թաթուլովան, ով ավելի շատ աչքի ընկավ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, Ռուսաստանում ներառվել է օտարերկրյա գործակալների ցուցակ:

Թաթուլովան պատերազմի ժամանակ իր սոցկայքերում գրել էր.

«Ինչո՞ւ մենք չենք միջամտում եւ չենք կանգնեցնում այս պատերազմը։ Եվ այո, ես հայերի կողմից եմ։ Իհարկե։ Թե՛ մտքերով, թե՛ փողերով, թե՛ ամեն ինչով»։

Գործարարը «ԱնդերՍոն» սրճարանների ցանցի հիմնադիրն է։ 2020-ից մինչեւ 2022թ. մայիս նա զբաղեցրել է փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանության գծով հանրային օմբուդսմենի պաշտոնը։ 2022թ. նոյեմբերին Թաթուլովան պատմել է մասշտաբային ստուգումների մասին «ԱնդերՍոնում»։ Մեկ տարի անց նա վաճառել է սրճարանների ցանցը «Վկուսվիլին»։