20 Սեպ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզում բազմահարկ շենքում տեղի ունեցած պայթյունից 3 մարդ է մահացել

Փարիզում բազմահարկ շենքում տեղի ունեցած պայթյունից 3 մարդ է մահացել

Առնվազն 3 մարդ է զոհվել Փարիզի արևելքում 9 հարկանի շենքի 8-րդ հարկում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով․ հայտնում է Le Parisien թերթը։

Բնակարանում, որտեղ բռնկվել է հրդեհը, փրկարարները հայտնաբերել են երկու մարդու դի։ Մեկ այլ տղամարդ խուճապի է մատնվել և դուրս է նետվել իր բնակարանի պատուհանից։ Շտապօգնության աշխատակիցները փորձել են նրան վերակենդանացնել, սակայն ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Շենքի բնակիչները տարհանվել են։

Քաղաքային իշխանությունները տեղեկացրել են, որ անհրաժեշտության դեպքում գիշերելու վայրեր կհատկացնեն վնասված 8-րդ հարկի բնակիչների համար։