20 Սեպ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոզամբիկի ափերի մոտ լաստանավ է խորտակվել, զոհվել է առնվազն 90 մարդ

Մոզամբիկի ափերի մոտ լաստանավ է խորտակվել, զոհվել է առնվազն 90 մարդ

Նամպուլա նահանգից Մոզամբիկ կղզի ուղևորվող լաստանավը, որով մարդիկ փախչում էին խոլերայի բռնկումից, խորտակվել է․ հայտնում է Reuters-ը։

Ենթադրվում է՝ նավում եղել է մոտ 130 ուղևոր:

Նավը գերբեռնված է եղել և հարմարեցված չի եղել ուղևորներ տեղափոխելու համար․ նշել է դեպքի վայրին մոտ գտնվող Նամպուլա նահանգի ներկայացուցիչը։

Միայն հինգ ուղևորի է հաջողվել փրկվել։ Նրանցից երկուսը բժշկական օգնության կարիք են ունեցել։ Reuters-ը նշում է, որ մահացածների թվում կան շատ երեխաներ։