ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված իրանական ուժերին
Միացյալ նահանգները հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի
հարավ-արևելքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ տեղակայված իրանական ուժերի ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը,
հարվածներ են հասցվել Իրանի հեղափոխության պահապանների կորպուրսի և Իրանի զինված խմբավորումների
օբյեկտներին, որոնք տեղակայված են Եփրատի հովտում:
Օսթինը հայտարարել է, որ այդ կերպ իրենք փորձել են ապահովել ամերիկացի
զինծառայողների անվտանգությունը, և դրանք պատասխան հարվածն են եղել տարածաշրջանում
ամերիկյան բազաների հրթիռակոծման: