23 Դեկ
2024
1.6° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանություններն ամեն ինչ անում են Բելառուսը թեժ պատերազմից պաշտպանելու համար․ Լուկաշենկո

Իշխանություններն ամեն ինչ անում են Բելառուսը թեժ պատերազմից պաշտպանելու համար․ Լուկաշենկո

Բելառուսի իշխանություններն ամեն ինչ անում են երկիրը թեժ պատերազմից պաշտպանելու համար, մինչ այժմ դա հաջողվել է. հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք ամեն ինչ անում ենք երկիրը թեժ պատերազմից պաշտպանելու համար։ Մինչ այժմ մեզ հաջողվել է։ Կարծում եմ, որ մենք կկարողանանք լուծել այս խնդիրը՝ կանխել բախումը»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ տեղեկատվական պատերազմի նախաձեռնողը դրսի ընդդիմությունն է։ «Մենք առհասարակ գիտենք, թե ինչ են նրանք անում այնտեղ: Նրանք վազում են տարբեր որոշումների կայացման կենտրոններ և խորհրդատուների մոտ՝ Ամերիկայից մինչև Բրյուսել՝ գումար խնդրելով»: