
Թբիլիսիում կկառուցվի երկրորդ միջազգային օդանավակայանը
Վրաստանի կառավարությունը վերջնական որոշում է կայացրել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Վազիանիում նոր միջազգային օդանավակայան կառուցելու մասին։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Թբիլիսիում կկառուցվի նոր միջազգային օդանավակայան: Ներկայիս օդանավակայանի թողունակությունը մոտավորապես 4-4,5 միլիոն ուղևոր է: Դուք գիտեք, որ մենք շատ դրական դինամիկա ունենք զբոսաշրջության ոլորտում: Ապագայում սպասվում է ճանապարհորդների արագ և հետևողական աճ: Մենք պետք է քայլենք ժամանակի և ենթակառուցվածքների հետ»,- ասել է Կոբախիձեն։
Նոր օդանավակայանի թողունակությունը կկազմի տարեկան 19 մլն ուղևոր՝ հետագա աճի հեռանկարով։ Այս նախագիծը կարժենա 1,260 միլիարդ դոլար: