17 Ապր
2025
11.4° c ԵՐԵՎԱՆ
-1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը նոր հյուպատոսարան է բացել Դամասկոսում

Իրանը նոր հյուպատոսարան է բացել Դամասկոսում

Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող՝Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մասնակցել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի նոր շենքի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝  հղում տալով իրանական SNN հեռուստաալիքին։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպումներ է ունեցել Սիրիայի իր պաշտոնակցի և նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Դամասկոսում շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը, ավերվել էր մի քանի օր առաջ՝ իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։

Ռազմագերիներ