18 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ hատուկ կոմիտեն Պաղեստինին կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ տալու գործընթաց է սկսում

ՄԱԿ hատուկ կոմիտեն Պաղեստինին կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ տալու գործընթաց է սկսում

ՄԱԿի մասնագիտացված կոմիտեն այս ամիս կքննարկի Պաղեստինին ՄԱԿի լիիրավ անդամի կարգավիճակ տալու հարցը․ տեղեկացրել է ՄԱԿում Մալթայի դեսպան Վանեսա Ֆրեյզերը, ով ապրիլին նախագահում է Անվտանգության խորհուրդը:

«Խորհուրդը որոշել է, որ այս քննարկումը պետք է տեղի ունենա այս ամիս: Ժամկետն է՝ մինչև 2024 թվականի ապրիլի վերջը», – մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրեյզերը:

ՄԱԿում Պաղեստինի առաքելությունը լիիրավ անդամ ճանաչվելու համար առաջին անգամ դիմել էր 2011թ., իսկ 2012 թվականի նոյեմբերին նրան շնորհվել է «ՄԱԿի դիտորդ պետության» կարգավիճակ, որը չի հանդիսանում ՄԱԿի անդամ։ Նախորդ շաբաթ պաղեստինցիները թարմացրել են իրենց հայտը։

Ֆրեյզերն ասել է, որ նախօրեին կայացած փակ հանդիպումից հետո ՄԱԿի Անվտանգության խորհուրդը Պաղեստին պետության ստեղծման մասին հայտ է ներկայացրել Նոր անդամների ընդունման կոմիտեին։ Իսկ այնտեղ արդեն կայացել է առաջին հանդիպումը՝ սկսելու Պաղեստինի նորացված հայտի քննարկման գործընթացը։

Նշենք, որ ՄԱԿի անդամ պետություն դառնալու ցանկացած հայտ նախ պետք է անցնի Անվտանգության խորհրդով, ապա հաստատվի 193 անդամներից բաղկացած Գլխավոր ասամբլեայի կողմից: