Թուրքիան սահմանափակել է 54 անուն արդյունաբերական ապրանքների արտահանումը Իսրայել
Թուրքիայի առևտրի նախարարությունը որոշել է սահմանափակումներ մտցնել Իսրայել 54 անուն արդյունաբերական ապրանքների արտահանման հարցում՝ մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտը և մարդասիրական օգնության անարգել առաքման համար պայմանների ստեղծումը։
Նախարարության հրապարակած որոշման մեջ մասնավորապես ասվում է, որ սահմանափակումները մտցվել են պողպատի, ալյումինի, ներկերի, էլեկտրական մալուխների, ավիացիոն վառելիքի, յուղերի, պարարտանյութերի, արդյունաբերական սարքավորումների որոշ տեսակների վրա։