Էրդողանն ու Պուտինը Գազայի վերաբերյալ բանակցություններ կանցկացնեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կվերսկսի Գազայի թեմայով
հեռախոսային դիվանագիտությունը համաշխարհային առաջնորդների հետ։ Չի բացառվում նաև բանակցությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի
նախագահի վարչակազմի աղբյուրը։
«Հնարավոր է, որ Էրդողանը ՌԴ առաջնորդի հետ քննարկի տարածաշրջանային
իրավիճակը։ Իհարկե, նաև երկկողմ օրակարգը` հաշվի առնելով մի շարք ոլորտներում երկրների
ակտիվ համագործակցությունը», – ընդգծել է աղբյուրը։