18 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի հատվածում 49 լրագրող է սպանվել

Գազայի հատվածում 49 լրագրող է սպանվել

Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր
հակամարտությունը լուսաբանող լրատվամիջոցների 49 աշխատակից է զոհվել․
տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ դա Գազայի հատվածում գործող լրագրողների 4 տոկոսն
է կազմում։

Ավելի վաղ պաղեստինյան լրագրողների արհմիությունը մտահոգություն
էր հայտնել՝ նշելով, որ տասնյակ թղթակիցների հետ կապը կորել է, իսկ Իսրայելի զինվորականները
կարող են հաշվեհարդար տեսնել նրանց նկատմամբ, ուստի  Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն
ու այլ կառույցների կոչ են արել ապահովել նրանց անվտանգությունը։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն էլ իր հերթին հայտարարել
էր, որ պաղեստինյան անկլավում 4 շաբաթ տևած ռազմական գործողությունների ընթացքում սպանված
լրագրողների թիվը գերազանցել է վերջին 3 տասնյամյակում ցանկացած հակամարտության ընթացքում
զոհված լրագրողների թիվը։