Մեր աչքի առաջ մարդկային անտանելի ողբերգություն է ծավալվում. Կարմիր Խաչը կոչ է արել պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչներին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կոչ է արել «պաշտպանել Գազայի խաղաղ
բնակիչներին, անկախ նրանից՝ նրանք փորձում են տարհանվել, թե մնալ այնտեղ, որտեղ
կան:
Հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական ուժերի և ՀԱՄԱՍ-ի
միջև մարտեր են ընթանում բնակեցված վայրերում և հիվանդանոցներին մոտ:
«Մեր աչքի առաջ մարդկային անտանելի ողբերգություն է ծավալվում»,-
ասել են ԿԽՄԿ-ից։
Գազայի հատվածի հարավային հատվածը, որտեղ պաղեստինցիները փախչում
են մարտերից փրկվելու համար, պատրաստ չէ այնտեղ տեղափոխվող փախստականների ալիքին։
Կարմիր Խաչը նշել է, որ մարդասիրական օգնությունը, որը հասնում
է տարածք, հիմնականում անբավարար է, իսկ փախստականները չունեն հիմնական միջոցները՝
կացարան, սնունդ, ջուր և հիգիենայի պարագաներ: