18 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը փոխնախարարի մակարդակով կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Հայաստանը փոխնախարարի մակարդակով կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Հայաստանը կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին փոխարտգործնախարարի մակարդակով,  ТАСС-ին հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։

«Մենք ակնկալում ենք արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ութ պատվիրակությունների մասնակցությունը՝ չհաշված Բելառուսը։ Նրանք հիմնականում կգլխավորեն նախարարները, բայց կլինեն նաև լիազորված փոխնախարարների մակարդակով պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարությունը»,- հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։

«Ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ներկայացուցիչները կքննարկեն Համագործակցության գործունեության հարցերը և կուրվագծեն փոխգործակցության ամրապնդման հեռանկարային ուղղությունները»,- տեղեկացրել է գերատեսչության ներկայացուցիչը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ապրիլի 8-ին հայտնել էր, որ գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ապրիլի 12-ի նիստին։