Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ. Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը։
Գերատեսչության խոսնակ Նասեր Քանանին, պատասխանելով Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին հարցին, հայտարարել է, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ։
Նրա խոսքով, տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է խաղաղության և կայունության հաստատման համար։
«Այդ իսկ պատճառով կարևոր է օգտագործել տարածաշրջանային ձևաչափերի հնարավորությունները, այդ թվում՝ «3+3» ձևաչափը։
Այս առումով անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը, ամրապնդել համագործակցությունը փոխշահավետ հիմքի վրա»,- նշել է Քանանին։