Ուկրաինան նոր հակահարձակման ծրագիր ունի. Զելենսկի
Կիևը նոր հակահարձակման ծրագիր ունի, ասել է Վլադիմիր Զելենսկին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։
«Այո, մենք ունենք հակահարձակողական ծրագիր», – ասել է նա:
Միաժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ հարձակողական գործողության համար Ուկրաինային անհրաժեշտ են առաջադեմ սպառազինության համակարգեր օտարերկրյա գործընկերներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։
Նա նաև հույս է հայտնել, որ Կիևը կստանա ժամանակակից տեխնոլոգիաներ՝ նորագույն զինատեսակների արտադրության համար։