24 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը սխալ է համարում Նեթանյահուի մոտեցումը Գազայի հատվածի վերաբերյալ

Բայդենը սխալ է համարում Նեթանյահուի մոտեցումը Գազայի հատվածի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սուր քննադատության է ենթարկել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և սխալ է անվանել վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոտեցումը։ Այս մասին նա ասել է Univision իսպանալեզու հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես կասեմ, որ ես կարծում եմ, որ նրա գործողությունները սխալ էին: Ես համաձայն չեմ այդ մոտեցման հետ»- ասել է Բայդենը՝ խոսելով Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող World Central Kitchen կազմակերպության աշխատակիցների վրա ԱԹՍ-ներով հարձակման մասին։

Բայդենը նաև հրադադարի կոչ է արել իսրայելցիներին, որպեսզի առաջիկա 6-8 շաբաթվա ընթացքում կարողանան ապահովել երկիր մուտք գործող սննդամթերքի և դեղորայքի լիարժեք հասանելիություն: Նրա խոսքով՝ շատ երկրներ պատրաստ են սննդամթերք մատակարարել Գազա, այդ թվում՝ Եգիպտոսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան։ «Կարծում եմ, որ արդարացում չկա այդ մարդկանց բժշկական և պարենային կարիքները չապահովելու համար, դա պետք է արվի հիմա»,- հարցազրույցում ընդգծել է ԱՄՆ նախագահը։