24 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդդիմության առաջարկած փակ նիստն ու Փաշինյան-Շոլց հեռախոսազրույցը․ անցած օրն՝ ամփոփ

Ընդդիմության առաջարկած փակ նիստն ու Փաշինյան-Շոլց հեռախոսազրույցը․ անցած օրն՝ ամփոփ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Վարչապետն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ:

Նրանք նաև քննարկել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: