24 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը պետք պատժվի և անպայման կպատժվի․ Իրանի հոգևոր առաջնորդ

Իսրայելը պետք պատժվի և անպայման կպատժվի․ Իրանի հոգևոր առաջնորդ

Իսրայելը սխալվել է, երբ ապրիլի սկզբին հարձակվել է Սիրիայում Իրանի հյուպատոսության բաժնի վրա, և այս հարձակման համար կպատժվի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

«Արատավոր ռեժիմը սխալ է թույլ տվել և պետք է պատժվի, նա անպայման կպատժվի», – ասել է Խամենեին։

Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ հյուպատոսություններն ու դեսպանատները, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում, համարվում են օտար պետության տարածք։

«Երբ նրանք հարձակվեցին մեր հյուպատոսության վրա, նրանք հարձակվեցին մեր տարածքի վրա»,- հավելել է նա։