06 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված զենիթահրթիռային համակարգերը տեղակայել Իրաքի հետ սահմանի մոտ

Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված C-400 զենիթահրթիռային համակարգեր տեղակայել հարևան Իրաքի հետ սահմանի երկայնքով. հայտնում է Türkiye թերթը։

Պարբերականի տվյալներով՝ սահմանամերձ շրջաններում С-400-ի տեղակայման գործընթացը կարող է արագացվել մուսուլմանական տոնի ավարտից հետո։

Թերթը հայտնում է նաև, որ Թուրքիան ավարտել է Հյուսիսային Իրաքում անդրսահմանային գործողության պլանների նախապատրաստումը, որի նպատակն է տարածքը Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներից մաքրելը,  ինչպես նաև զորամասերն ու թիկունքային ստորաբաժանումները տեղափոխել:

Պարբերականի տվյալներով՝ գործողությունը կարող է իրականացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրաք կատարած այցից հետո։ Այն նախատեսված է ապրիլի 22-ին։

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև ամառ Թուրքիան վերահսկողության տակ կառնի Իրաքի հետ սահմանային գիծը և կավարտի Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքները։ Իրաքում գործողության նպատակը կլինի հյուսիսային շրջանների 40 կմ խորության վրա Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներից ազատումը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026