24 Դեկ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրեմլը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել հաշվի առնել Ուկրաինայում փոխված իրողությունները

Կրեմլը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել հաշվի առնել Ուկրաինայում փոխված իրողությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման հետ մեկտեղ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու մասին և նշել, որ աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են, Ռուսաստանի Դաշնությունն ունի նոր շրջաններ և դա պետք է հաշվի առնել։

«Ուկրաինայի աշխարհաքաղաքական իրողությունները հիմա բոլորովին այլ են: Եվ դուք գիտեք, որ դրանք տարբեր են նաև Ռուսաստանի Դաշնությունում: Ռուսաստանի Դաշնությունը մեծացել է, ունի չորս նոր շրջան, և դա պետք է հաշվի առնել»,- լրագրողներին ասել է Պեսկովը: