
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար. ո՞րն է պատճառը
Ժամանակավոր սահմանափակումներ կգործեն Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհատվածում․ այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից։
«Ցերեկային ժամերին երթևեկությունը փակ կլինի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Սահմանափակումը կապված է Մլետա-Գուդաուրի հատվածում իրականացվող աշխատանքների հետ»,-նշել են դեպարտամենտում։
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան: