19 Նոյ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիայից պարզաբանում չի խնդրել զորքեր ուղարկելու ծրագրերի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիայից պարզաբանում չի խնդրել զորքեր ուղարկելու ծրագրերի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն դիվանագիտական ուղիներով Փարիզից պարզաբանում չի խնդրել Ուկրաինա զորքեր մտցնելու պլանների մասին,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Որևէ պարզաբանում չենք խնդրել և չենք պատրաստվում դա անել: Մենք հաշվի ենք առնում այդ ագրեսիվ հայտարարությունները և պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Մենք ուրվագծել ենք մեր դիրքորոշումը»,- ասել է Զախարովան իր ճեպազրույցում: