ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները Աշոտյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություններ են ներկայացրել
Հակառուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։
Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ողջ կազմով Արմեն Աշոտյանին ազատության մեջ տեսնելու համար երաշխավորություն են ստորագրել և ներկայացնում են դրանք դատական նիստի ժամանակ։
Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ միջնորդել են բոլոր ընդդիմադիր պատգամավորները, նրանցից 30-ը եկել են դատարան, մյուս մասը հարգելի պատճառներով գալ չեն կարողացել, սակայն երաշխավորությունները ստորագրված են: