Եվրոպական շուկայում ռուսական գազը հասանելի է բավականին մեծ ծավալով․ Ալեքսեյ Միլլեր
Եվրամիության երկրների մեծ մասը շարունակում է ռուսական գազ գնել. այս մասին «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը. փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գազպրոմն», ըստ պայմանագրերի, գազ է մատակարարում Եվրոպային Ավստրիայի գազային հանգույցի միջոցով, որտեղից էլ այն գնում է ԵՄ այլ երկրներ, ինչպես նաև Հարավարևելյան Եվրոպայի երկրներ»,- նշել է ղեկավարը։
Միլլերի խոսքով՝ եվրոպական շուկայում ռուսական գազը հասանելի է բավականին մեծ ծավալով։
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝ պետություններ կան, որոնք հայտարարում են, որ իրենց երկրների շուկայում ռուսական գազ չկա, սակայն դա այդպես չէ»,- հավելել է նա։