«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Շիրակի և Տավուշի թեմերի առաջնորդների գլխավորությամբ այցելել է Ոսկեպար, հանդիպել գյուղացիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ ապրիլի 10-ին, այցելել է Իջևան․
«Այսօր, ի սատարումն «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության, տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների ներկայացուցիչներ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ այցելեցին Իջևան։
Հանդիպում կայացավ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։
Այնուհետև խումբը մեկնեց Ոսկեպար՝ գյուղացիների հետ հանդիպելու և աջակցության պատրաստակամություն հայտնելու»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ։